ԵԱՏՄ-ն չի կարող վավերացնել նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը. Մյասնիկովիչ
https://parstoday.ir/hy/news/world-i177218-ԵԱՏՄ_ն_չի_կարող_վավերացնել_նավիգացիոն_կապարակնիքների_մասին_համաձայնագիրը._Մյասնիկովիչ
Բիզնեսը սպասում է ապրանքների պարզեցված տեղաշարժի համակարգի աշխատանքի արագ մեկնարկին։ Այս մասին, Sputnik Բելառուսի փոխանցմամբ, ԵՏՀ խորհրդի նիստում հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2022 08:25 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն չի կարող վավերացնել նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը. Մյասնիկովիչ

Բիզնեսը սպասում է ապրանքների պարզեցված տեղաշարժի համակարգի աշխատանքի արագ մեկնարկին։ Այս մասին, Sputnik Բելառուսի փոխանցմամբ, ԵՏՀ խորհրդի նիստում հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նրա խոսքով` նավիգացիոն կապարակնիքների մասին փաստաթուղթը համաձայնեցման կարիք ունի, որպեսզի ավելի արագ սկսի գործել։ Բուն համաձայնագիրը, միևնույն ժամանակ, վավերացում է պահանջում։

«Անկախ բոլոր պնդումներից, երկրներից ոչ մեկը դեռ չի վավերացրել այդ համաձայնագիրը»,- փաստել է ԵՏՀ-ի ղեկավարը։

Մյասնիկովիչը նշել է, որ բիզնեսն ու իրավասու մարմինները սպասում են` երբ է գործելու ապրանքների պարզեցված շարժի համակարգը։

Այսօրվա նիստում նեղ և ընդլայնված կազմերով պետք է քննարկվի 25 հարց։ Ընդ որում` դրանց մեծ մասն ընդունվել է առանց քննարկման, քանի որ նախապես մանրակրկիտ մշակվել էր։

Առանցքային էին ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի և գազի ընդհանուր շուկայի աշխատանքի հետ կապված հարցերը։

ԵՏՀ-ի նախագահը խորհրդի մասնակիցներին հայտնել է, որ հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում օգոստոսի 19-ին` տեսակապի ռեժիմով։

armeniasputnik.am