ՆԱՏՕ-ն քննարկում է Սև ծովում ակտիվության ուժեղացման հնարավորությունները. Սթոլթենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է Սև ծովում ակտիվության ուժեղացման հնարավորությունները։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ժամանելով դաշինքի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը մնում է շատ կարևոր Հյուսիսատանտյան դաշինքի համար լարվածության աճի շրջանում։
«Մենք նաև կքննարկենք Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը և աջակցությունն արևելյան գործընկերներին։ Մեր քաղաքականությունը պարզ է. մենք ունենք Ռուսաստանի հետ հարաբերությունների երկու հիմք՝ պաշտպանություն և երկխոսություն։ Կարևոր է ուղիները երկխոսության համար բաց թողնելը լարվածության աճի շրջանում և ձգտել թափանցիկության»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի միանալու մասին արձագանգրությունը կստորագրվի առաջիկա ժամերին։