Էրդողանը ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/world-i177490-Էրդողանը_ժամանել_է_Թեհրան
Երկուշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով ժամանել է Թեհրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2022 03:27 Asia/Tehran

Երկուշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով ժամանել է Թեհրան։

Էրդողանը կմասնակցի  այսօր կայանալիք Իրան-Թուրքիա բարձրագույն համագործակցության խորհրդի յոթերորդ նիստին և Աստանայի գործընթացի առաջնորդների 7-րդ հանդիպմանը։ Նիստին կմասնակցի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին:

Կանխատեսվում է, որ նիստի շրջանակում Էրդողանը հանդիպում կունենա նաև իր ռուս գործընկերոջ հետ, ավ այսօր է մեկնելու Թեհրան:

ԻԻՀ ԱԳ նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մի քանի ժամ առաջ Twitter-ում, անդրադառնալով Թեհրանում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումներին, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  դինամիկ դիվանագիտության կենտրոնն է: .

Աստանայի բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի հունվարից՝ Իրանի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով Սիրիայում խաղաղություն հաստատել։