Վրաստանի վարչապետ. Աշխաբադը Թբիլիսիի կարևորագույն բիզնես գործընկերն է
Վրաստանի վարչապետը Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աշխաբադը Թբիլիսիի կարևորագույն բիզնես գործընկեր է։
Fars լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքմենստանի նախագահ Սարդար Բարդիմոհամեդովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թբիլիսին գնահատում է Թուրքմենստանի հետ լայն քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
Գարիբաշվիլին նշելով, որ Վրաստանը մեծ ներդրումներ է կատարում նոր ճանապարհների և երկաթուղային գծերի կառուցման և ծովային նավահանգիստների կարողությունների զարգացման համար ընդգծել է․ «Վրաստանով դեպի Սև ծով միջանցքի օգտագործումը շահավետ կլինի Թուրքմենստանի համար»։
Հանդիպմանը Վրաստանի և Թուրքմենստանի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել ուղիղ չվերթների բացման և ապրանքաշրջանառությունը մեծացնելու մասին։
Երկու կողմերը հայտարարել են, որ ռազմավարական նախագծերի իրականացումը կնպաստի Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրմանը Կասպից և Սև ծովովի միջոցով և կընդլայնի տարածաշրջանային առևտրատնտեսական հարաբերությունները։