ԱՄՆ-ն Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել
https://parstoday.ir/hy/news/world-i177878-ԱՄՆ_ն_Ուկրաինայում_կենսաբանական_լաբորատորիաներ_է_ստեղծել
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվամիջոցը ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում և աշխարհի մի շարք այլ երկրներում կենսաբանական զենք մշակելու և տարածելու մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2022 13:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվամիջոցը ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում և աշխարհի մի շարք այլ երկրներում կենսաբանական զենք մշակելու և տարածելու մեջ։

Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը (KCNA) կիրակի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է, որ Վաշինգտոնն առանց ուշադրություն դարձնելու միջազգային պայմանագրերին, բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներ է հիմնել աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում:

Վաշինգտոնն ու Կիևը հերքել են նման լաբորատորիաների առկայության և դրանցում   կենսաբանական զենք արտադրելու մասին լուրերը և Ռուսաստանին մեղադրել  նման զենք օգտագործելու մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի կենսաբանական, քիմիական և ճառագայթային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Իգոր Կռիլովը հայտարարել էր, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն ավելի քան 350 միլիոն դոլար է ծախսել  Ուկրաինայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նախագծերի վրա, որպեսզի Պենտագոնը զբաղվի կենսաբանական ոլորտի հետազոտություններով:

Զեկույցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն  հետխորհրդային երկրներում ​​ունի բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներ: