ԱՍԵԱՆ-ը նախազգուշացնում է Չինաստանի և Թայվանի միջև լարվածության աճի մասին
ԱՍԵԱՆ-ը նախազգուշացրել է Չինաստանի և Թայվանի միջև լարվածության սրման վտանգավոր հետևանքների մասին։
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Չինաստանի զորավարժություններին զուգահեռ հինգշաբթի օրը ԱՍԵԱՆ-ի ԱԳ նախարարները կողմերին զսպվածության կոչ են արել և զգուշացրել, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել անսահմանափակ հակամարտությունների։
Կամբոջայում հավաքված ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների արտգործնախարարները նախազգուշացրել են ցանկացած սադրիչ գործողությունների կապակցությամբ և հայտարարել.«Այս իրավիճակը տարածաշրջանում կարող է հանգեցնել անկայունության՝ սխալ հաշվարկների և վտանգավոր հակամարտությունների և գերտերությունների միջև կռիվների և անկանխատեսելի հետևանքների»:
Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո Չինաստանի կառավարությունը լայնածավալ զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ։