Թայվանի նեղուցի արևելքը հայտնվել է Չինաստանի հարձակման թիրախում
Չինաստանի բանակը հարձակում է իրականացրել Թայվանի նեղուցի արևելյան հատվածի վրա:
Չինաստանի և Թայվանի տարածաշրջանի միջև լարվածությունը սրվել է մի քանի օր առաջ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան այցի նախօրեին։ Չինաստան Թայվանը համարում է իր անբաժանելի մասը: Ավելի վաղ, Պեկինը հայտարարել էր, որ Փելոսիի այցը Թայվան վտանգավոր է և սադրիչ, զգուշացնելով դրա հետևանքների մասին։
Չինաստանի պետական հեռուստատեսությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ երկրի բանակը հարձակում է իրականացրել Թայվանի նեղուցի արևելյան շրջանի վրա:
CCTV հեռուստաընկերության հաղորդավարն ասել է. «Մեր տրամադրության տակ հայտնված լուրերի համաձայն՝ չինական բանակի զինվորները թիրախավորել են Թայվանի նեղուցի արևելյան որոշ հատվածներ և հասել ակնկալվող արդյունքներին»: