Ուկրաինացի զինվորականները հրետակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը
https://parstoday.ir/hy/news/world-i178704-Ուկրաինացի_զինվորականները_հրետակոծել_են_Զապորոժիեի_ԱԷԿ_ը
Ուկրաինացի զինվորականները Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում նոր հրետակոծում են իրականացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Էներգոդարի վարչակազմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2022 16:09 Asia/Tehran
  • Ուկրաինացի զինվորականները հրետակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը

Ուկրաինացի զինվորականները Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում նոր հրետակոծում են իրականացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Էներգոդարի վարչակազմից։

«Այսօր Զապորոժեի ԱԷԿ-ի աշխատակիցների հերթափոխի ժամանակ ուկրաինական հանցավոր ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից ազգայնական ստորաբաժանումները հրետակոծել են Զապորոժեի ԱԷԿ-ի տարածքը։ Այդ ահաբեկչության հետևանքով կտրվել են էլեկտրահաղորդակցման երկու գիծ, որոնք էլեկտրաէներգիա էին մատակարարում 750կՎ հզորությամբ բախշիչ սարքին, որն անհրաժեշտ է Զապորոժեի էներգաբլոկների էներգիայի ապահովման ու անվտանգ գործառնության համար», - հայտնել է քաղաքի իշխանության ներկայացուցիչը:

Վարչակազմի տվյալներով՝ ներկայում գնդակոծության վայրում հրդեհ է բռնկվել, որը մարելու համար ժամանել են հրշեջ հատուկ մասի աշխատակիցները:

armeniasputnik.am