Գուտերեշը մարդկությանը զգուշացնում է միջուկային սպառնալիքի աճի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i178840-Գուտերեշը_մարդկությանը_զգուշացնում_է_միջուկային_սպառնալիքի_աճի_մասին
Աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ավելի հրատապ է դառնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 08:26 Asia/Tehran
  • Գուտերեշը մարդկությանը զգուշացնում է միջուկային սպառնալիքի աճի մասին

Աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ավելի հրատապ է դառնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմայում ունեցած իր ելույթի ժամանակ:

«Մարդկությունը խաղում է լիցքավորված զենքով: Ներկայում նկատվում է ճգնաժամերի արագ տարածում միջուկային սպառնալիքի շեշտադրմամբ»,-ասել է Գուտերեշը: Նա հիշատակել է Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում առկա իրավիճակը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նման մտահոգություն էր հայտնել նաև Նյու Յորքում միջուկային զենքի չտարածման մասին կոնֆերանսում:

armenpress.am