Մարոկկոյում ցուցարարները հրկիզել են Սիոնիստական ռեժիմի դրոշը
Մարոկկոյում մի խումբ ցուցարարներ երկրի խորհրդարանի դիմաց ցույց անցկացնելով դատապարտել են Գազայի հատվածի դեմ Իսրայելի իրականացրած ագրեսիան , այդ ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը համարելով դավաճանություն և այրել են ռեժիմի դրոշը։
2020 թվականի դեկտեմբերին Մարոկոն և Սիոնիստական ռեժիմը հայտարարեցին հարաբերությունների վերականգնման մասին:
Հարաբերությունները դադարեցվել էին 2000 թվականին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Մարոկկոյում կայացած ցույցի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ և պահանջել դադարեցնել Ղոդսը բռնագրավված ռեժիմի հետ իրենց երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հանրահավաքը կազմակերպել էին Մարոկոյի իսլամական շարժումներն ու ձախակողմյան կուսակցություններ:
Բողոքի ակցիայի մասնակիցները ցուցապաստառներ կրելով դատապարտել են օգոստոսի 5-ին Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած ագրեսիան և վանկարկել «Ժողովուրդը պահանջում է դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը» և «Հարաբերությունների նորմալացումը դավաճանություն է» կագախոսները: