Ռուսաստան. ԱՄՆ-ն դառնում է Ուկրաինայի պատերազմի կողմ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուկրաինական կառավարության վրա ԱՄՆ-ի ազդեցությունն հասել է այն աստիճանի, որ Վաշինգտոնն աստիճանաբար դառնում է ուկրաինական պատերազմի կողմ։
ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչևը հայտարարել է, որ ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կառավարությանը ԱՄՆ-ն աստիճանաբար դառնում է այս պատերազմի կողմ։
Նա ասել է, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում, Լուգանսկում ու Ուկրաինայում ռմբակոծությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի միջամտությամբ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ուկրաինական բանակը և նեոնացիստական կազմակերպությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զենքերով հզորացնելու քաղաքականության շարունակությունը միայն կերկարացնի Ուկրաինայի կառավարության և ժողովրդի տառապանքը։