Reuters. Նավթի ցածր գները անեծք են համաշխարհային տնտեսության համար
https://parstoday.ir/hy/news/world-i1795-reuters._Նավթի_ցածր_գները_անեծք_են_համաշխարհային_տնտեսության_համար
Հումքի գների անկման հետեւանքով առաջացած տնտեսական ցնցումներն ավելի ու ավելի հաճախ են Արեւմուտքին ստիպում զուգահեռներ անցկացնել խոշոր ֆինանսական ճգնաժամերի հետ, գրում է Reuters-ի տեսաբան Ռենե Վագները։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 30, 2016 12:06 Asia/Tehran
  • Reuters. Նավթի ցածր գները անեծք են համաշխարհային տնտեսության համար

Հումքի գների անկման հետեւանքով առաջացած տնտեսական ցնցումներն ավելի ու ավելի հաճախ են Արեւմուտքին ստիպում զուգահեռներ անցկացնել խոշոր ֆինանսական ճգնաժամերի հետ, գրում է Reuters-ի տեսաբան Ռենե Վագները։

Նավթի գների անկման ծանր հետեւանքները սպառնում են ոչ միայն արտադրող երկրներին, այլ նաեւ այն պետություններին, որոնք առաջին հայացքից պետք է շահեին ստեղծված իրավիճակում, նշում է հոդվածագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շատ Արեւմտյան ընկերություններ մտահոգված են իրենց բիզնեսի համար։ Ոչ այնքան վաղուց Moody's վարկանիշային գործակալությունը նախազգուշացրել էր, որ 120 համաշխարհային էներգետիկ ընկերություններ գտնվում են ռիսկի գոտում, իսկ ֆինանսական դժվարությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ նավթի գները չեն աճում։

Հումքային ճգնաժամը խնդիրներ է պատրաստում նաեւ արժույթի շուկայի համար։ Մեծամասամբ տուժելու է եվրոն, քանի որ նավթի գների անկումը մեծացնում է գնանկման ռիսկը, որը կհանգեցնի գների անկմանը, ներդրումների կրճատմանը եւ ինքն իրենով կարող է դառնալ Եվրամիությունում տնտեսական ճգնաժամի պատճառ, գրում է Վագները։

Ներկայիս իրադրությունը ամերիկյան ֆինանսական համակարգի համար ոչ մի լավ բան չի խոստանում։ Եթե նավթարդյունաբերության ոլորտում աշխատողները կորցնեն իրենց աշխատանքը, ԱՄՆ բանկերի համար ծանր ժամանակներ վրա կհասնեն։ Ընդ որում, ցանկացած արտակարգ իրավիճակ կարող է սնանկության ալիք առաջացնել եւ բանկային ոլորում ճգնաժամ ստեղծել, որը իր հետ ջրի հատակը կտանի ողջ համաշխարհային տնտեսությունը, ինմչպես եղավ 2007-2008թթ., նշում է հեղինակը։

Այնուամենայնիվ արեւմտյան վերլուծաբանների շրջանում կարծիք կա, որ այս անգամ ճգնաժամն այդքան հեռու չի գնա։

«Միջնաժամկետ հեռանկարում նավթի գները նորից կբարձրանան, քանի որ ջրից էժան նավթը ոչ ոքի համար ձեռնտու չէ»,- վստահ է Wintershall գերմանական ընկերության ղեկավար Մարիո Մերենը։