Էրդողանը Զելենսկուն կառաջարկի կազմակերպել հանդիպում Պուտինի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i179770-Էրդողանը_Զելենսկուն_կառաջարկի_կազմակերպել_հանդիպում_Պուտինի_հետ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լվով կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկուն կառաջարկի հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2022 13:53 Asia/Tehran
  • Էրդողանը Զելենսկուն կառաջարկի կազմակերպել հանդիպում Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լվով կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկուն կառաջարկի հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հաղորդում է A Haber հեռուստաալիքը Լվովից՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։«Ակնկալվում է, որ Էրդողանը Զելենսկուն կառաջարկի կազմակերպել իր հանդիպումը Պուտինի հետ»,- ասել է հեռուստաալիքի թղթակիցը Լվովից։Մինչդեռ CNN Turk-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել Ուկրաինայի «ճանապարհային քարտեզը» որոշելու համար։«Զելենսկին չորս անգամ առաջարկել է ՌԴ նախագահ Պուտինին երկկողմանի գագաթնաժողով կազմակերպել։ Կիևի այս առաջարկը միշտ մերժվել է Մոսկվայի կողմից՝ «առաջնորդների համար կոնկրետ հարց չկա» պատասխանով։ Ռուսաստանը սկսել է մեղմել իր կոշտ դիրքորոշումը։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռուսական կողմը ասել է, որ առաջնորդները կարող են քննարկել և սահմանել ճանապարհային քարտեզ։ Այնուհետև պատվիրակությունները կարող են սկսել այս ճանապարհային քարտեզը կյանքի կոչելու աշխատանքները»: Նույնիսկ եթե Ուկրաինայում վերջնական խաղաղություն չլինի, գոնե կայուն հրադադարի հասնելը կախված կլինի նրանից, թե Զելենսկին ինչ ուղերձներ կհաղորդի նախագահ Էրդողանին Լվովի գագաթնաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի ներկայությամբ։