Էրդողան. Իրաքում տեղի ունեցող անկարգությունների ետնաբեմում ԱՄՆ-ն է
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Իրաքում անկարգությունների ետնաբեմում և աջակցում է Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին։
Ուրբաթ օրն Ուկրաինայից վերադառնալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Իրաքում տեղի ունեցող անկարգությունների հետևում ցավոք կանգնած է ԱՄՆ-ն: Ամերիկացիները դեռ սնուցում են են Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին»:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիական տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունի և միայն երկրի հյուսիսում պայքարում է ահաբեկչության դեմ: Նա նշել.է, որ Անկարան Ռուսաստանի հետ կքննարկի Սիրիայում իրականացվելիք բոլոր քայլերը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վերջին օրերին մի քանի անգամ խոսել է Սիրիայում խաղաղության և կայունության մասին, մինչդեռ լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարան այդ երկրում հարձակում է նախապատրաստում: