Bayraktar-ը նոր ռեակտիվ ԱԹՍ է ներկայացրել, որն արտադրվելու է Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/world-i180802-bayraktar_ը_նոր_ռեակտիվ_ԱԹՍ_է_ներկայացրել_որն_արտադրվելու_է_Ուկրաինայում
Մարտական ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar ընկերությունը Սամսունում TEKNOFEST KARADENİZ ցուցահանդեսին ներկայացրել է Bayraktar Kızılelma հարվածային ԱԹՍ-ի նախատիպը, հայտնում է Անատոլիական գործակալությունը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 31, 2022 12:51 Asia/Tehran
  • Bayraktar-ը նոր ռեակտիվ ԱԹՍ է ներկայացրել, որն արտադրվելու է Ուկրաինայում

Մարտական ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar ընկերությունը Սամսունում TEKNOFEST KARADENİZ ցուցահանդեսին ներկայացրել է Bayraktar Kızılelma հարվածային ԱԹՍ-ի նախատիպը, հայտնում է Անատոլիական գործակալությունը։

Օգոստոսի 30-ին Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում առաջին անգամ ներկայացվել է Bayrak Makina-ի կողմից մշակված Bayraktar Kızılelma անօդաչու ռազմական ինքնաթիռը։

Տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարի խոսքով՝ նոր ԱԹՍ-ն հագեցած է ռեակտիվ շարժիչով եւ կառավարման ժամանակակից սենսորներով։ Այն «ագրեսիվ մանեւրելու» ունակություն ունի, ինչպես նաեւ օժտված է արհեստական ​​բանականությամբ։

Մարտական ​​մեքենան ներկայացվել է Թուրքիայի Սեւ ծովի ափին TEKNOFEST KARADENİZ ավիատիեզերական փառատոնի շրջանակներում։

ԱԹՍ-ն նախատեսվում է արտադրել նաեւ այն գործարանում, որը Baykar Makina-ն պատրաստվում է կառուցել Ուկրաինայում։ Kizilelma-ի առաջին թռիչքը նախատեսված է 2023 թ.

news.am