Ռուսաստանը նախազգուշացրել է միջուկային ահաբեկչության վտանգի վերաբերյալ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է. «Ուկրաինայի հրետանային հարձակումները Զապորոժիեյի ատոմակայանի վրա մեծացրել են միջուկային աղետի վտանգը Եվրոպայում, որը համարվում է միջուկային ահաբեկչություն»։
Շոյգուն հայտարարել է Զապորոժիեյի ատոմակայանի վրա ուկրաինացի զինվորականների հարձակման մասին, նշելով. «Ուկրաինացի զինվորականները մինչ այժմ 120 արկ են արձակել այս կայանի ուղղությամբ և 16 անօդաչու թռչող սարքեր են ուղարկել հարձակում իրականանելու համար»։
«Ուկրաինացի զինվորականների տեղաշարժերի ավելացման նախօրեին պետք է շեշտեմ, որ Զապորոժիեյի ատոմակայանում արտակարգ իրավիճակների ստեղծման պատասխանատվությունը կրում են միայն ուկրաինական իշխանությունները». ասել է Շոյգուն:
Շոյգուն հավելել է. «Ուկրաինայի իշխանությունները լկտիաբար ստում են, թե Ռուսաստանն օգտագործում է այս էլեկտրակայանը որպես ռազմական գործողությունների հարթակ»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները այս տարածք այցելելուց հետո կհաստատեն այս էլեկտրակայանում ծանր սպառազինության բացակայությունը։