Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Կիմ Չեն Ընին
https://parstoday.ir/hy/news/world-i181576-Պուտինը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Կիմ_Չեն_Ընին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին Հյուսիսային Կորեայի հիմնադրման 74-րդ տարեդարձի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2022 04:06 Asia/Tehran
  • Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Կիմ Չեն Ընին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին Հյուսիսային Կորեայի հիմնադրման 74-րդ տարեդարձի կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է. «Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համագործակցությունը կօգնի ամրապնդել կայունությունն ու խաղաղությունը Արևելյան Ասիայի տարածաշրջանում»։

Ընդգծելով, որ Մոսկվան և Փհենյանը մշտապես կարևորել են բարեկամական հարաբերությունների պահպանումը, Ռուսաստանի նախագահը նշել է. «Այս հարաբերություններն աստիճանաբար ամրապնդվել են և հանգեցրել  ամուր համագործակցությունների բազմաթիվ ոլորտներում»:

Պուտինն առողջություն և հաջողություն է մաղթել Կիմ Չեն Ընին և Հյուսիսային Կորեայի ժողովրդին՝ նշելով, որ երկու երկրների համագործակցությունները, ի վերջո, պետք է ամրապնդեն կայունությունն ու անվտանգությունը Կորեական թերակղզում և ընդհանրապես Հյուսիսարևելյան Ասիայում։