Կարմիր ծովում ձկնորսական նավ է խորտակվել. 20 ծովայիններ անհետ կորել են
Հունվար 30, 2016 18:36 Asia/Tehran
Կարմիր ծովում՝ Սուդանի ափերի մոտ, եգիպտական ձկնորսական նավ է խորտակվել. 20 ծովայիններ անհետ կորել են:
Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Նավը ձկնորսության համար ծով է դուրս եկել տասը օր առաջ: Նավում անսարքություններ են հայտնաբերվել, ինչից հետո նավի անձնակազմը խարիսխ է ձգել, որպեսզի վերացնի անսարքությունները:
Ծովում փոթորիկ է սկսվել, և նավը խորտակվել է: Սուդանի մերձափնյա պարեկային ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել երկու ծովայինների, մնացած 20-ը համարվում են անհետ կորած:
Պիտակ