Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժանքներ են անցկացնելու
https://parstoday.ir/hy/news/world-i183036-Վրաստանի_Ադրբեջանի_և_Թուրքիայի_հատուկ_նշանակության_ստորաբաժանումները_համատեղ_զորավարժանքներ_են_անցկացնելու
Հոկտեմբերին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ վարժանքներ կանցկացվեն, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2022 13:44 Asia/Tehran
  • Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժանքներ են անցկացնելու

Հոկտեմբերին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ վարժանքներ կանցկացվեն, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Գործակալության հայտնած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժության նախապատրաստական հարցերը քննարկվել են Վրաստանում՝ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևի և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գեորգի Մաթիաշվիլիի հանդիպման ընթացքում ։

Հանդիպմանը քննարկվել են նաև հաջորդ տարի նախատեսված հրամանատարաշտաբային համատեղ վարժանքների նախապատրաստմանը վերաբերող հարցեր։

aysor.am