Սիրիական Մադայա քաղաքում 16 մարդ սովամահ է եղել
https://parstoday.ir/hy/news/world-i1831-Սիրիական_Մադայա_քաղաքում_16_մարդ_սովամահ_է_եղել
Սիրիական Մադայա քաղաքում 16 մարդ սովամահ է եղել այն պահից, երբ հունվարի սկզբին ՄԱԿ-ի երկու շարասյուն մարդասիրական օգնություն են հասցրել քաղաքի բնակիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2016 16:19 Asia/Tehran
  • Սիրիական Մադայա քաղաքում 16 մարդ սովամահ է եղել

Սիրիական Մադայա քաղաքում 16 մարդ սովամահ է եղել այն պահից, երբ հունվարի սկզբին ՄԱԿ-ի երկու շարասյուն մարդասիրական օգնություն են հասցրել քաղաքի բնակիչներին:

Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը:

Բժիշկների տվյալներով՝ ևս 33 մարդ ծանր վիճակում է թերսնուցման պատճառով: Կազմակերպությունը քաղաքում ստեղծված իրավիճակն անվանում է «բացարձակապես անթույլատրելի» և նշում, որ բնակիչներին տարհանել էր պետք մի քանի շաբաթ առաջ:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ անցած տարի Լիբանանի հետ սահմանին տեղակայված քաղաքում սովամահ է եղել 30 մարդ: