Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն այցելել է Ադրբեջան
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
Սաուդյան Արաբիան վերջին տարիներին փորձել է ընդլայնել իր հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության հետ։ Վերլուծաբանները կարծում են,որ Սաուդյան Արաբիան Կովկասյան տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն ունենալու և տարածաշրջանի իրավիճակի վրա ազդելու նպատակով փորձում է ընդլայնել իր համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ:
Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտնել է այդ երկրի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի գլխավորած պատվիրակության Բաքու կատարած այցի և Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։
Այս այցը տեղի է ունենում Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցի՝ Բաքու կատարած այցից և Ադրբեջանի Հանրապետության ռազմա-քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից մեկ օր անց։
Բաքվից նաև հայտնում են, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն և հանդիպել իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ։
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Իրանի հետ Ադրբեջանի սահմանակից լինելու պատճառով Արաբիան և Սիոնիստական ռեժիմը ցանկանում են իրենց ռազմական և անվտանգության համագործակցությունն ընդլայնել Բաքվի հետ։