ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ազատագրվել է Դոնեցկի Զայցովո քաղաքը
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ազատագրվել է Դոնեցկի Զայցովո քաղաքը:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Դոնեցկի Զայցովո քաղաքի ազատագրումը Դոնեցկի Հանրապետությունում միացյալ ուժերի առաջխաղացման արդյունքն է:
Նա հավելել է, որ այս տարածքում զոհվել է ավելի քան 120 զինվոր, ոչնչացվել է ուկրաինական հետևակի երեք մարտական մեքենա, իսկ Դոնեցկի Հանրապետությունում զոհվել է 60 զինվոր, ոչնչացվել երկու տանկ և հակառակորդի հինգ ռազմական մեքենա։
Կոնաշենկովը հայտարարել է նաև Նիկոլաև և Խերսոն մարզերում երեք լողացող կամուրջների, ուկրաինական ուժերին պատկանող երկու կործանիչների և ինը անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
Կոնաշենկովն ասել է. «Ռուսական ուժերը կանխել են Խարկովի Կոբյանսկի ուղղությամբ ուկրաինական ուժերի հարձակումը և սպանել ավելի քան 120 ուկրաինացի զինվորականների, ոչնչացրել հինգ տանկ, տասներկու զրահամեքենա և տասնչորս մարտական մեքենա»։
Նա նշել է. «Անդրեևկա-Կրիվոյ Ռոգ առանցքի վրա ուկրաինացիների հարձակումը նույնպես կանխվել է, և ռուսական ուժերին հաջողվել է սպանել 100-ից ավելի ուկրաինացի զինվորի և ոչնչացնել վեց տանկ, ութ զրահամեքենա և ինը տրանսպորտային միջոց. Խերսոն և Նիկոլաև նահանգներում ուկրաինական զորքերի դիրքերի վրա հրթիռային և օդային հարձակման հետևանով զոհվել է 280 զինծառայող և ոչնաչցվել ինը միավոր զինտեխնիկա»:
Միևնույն ժամանակ, ռուսական աղբյուրները հայտնում են, որ ուկրաինական ուժերը Խերսոն քաղաքում «Հիմարս» հրթիռներով հարձակում են իրականացրել մարդատար ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 3 մարդ։