Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան զոհեր․ ՌԴ ՔԿ
https://parstoday.ir/hy/news/world-i183880-Ղրիմի_կամրջի_վրա_տեղի_ունեցած_պայթյունի_հետեւանքով_կան_զոհեր_ՌԴ_ՔԿ
Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Հոկտեմբեր 08, 2022 15:13 Asia/Tehran

Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ միջադեպի զոհ են դարձել պայթեցված բեռնատարի կողքով ընթացող մեքենայի ուղեւորները։ Ջրից բարձրացրել են տղամարդու եւ կնոջ դիեր։ Նրանց ինքնությունը պարզվում է։

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է կամրջի պայթեցման դեպքին՝ նշելով, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ:

araratnews.am