Ֆրանսիայում գործադուլներն ընդգրկել են նավթագործարանները, երկրում վառելիքի պակաս է զգացվում
https://parstoday.ir/hy/news/world-i18421-Ֆրանսիայում_գործադուլներն_ընդգրկել_են_նավթագործարանները_երկրում_վառելիքի_պակաս_է_զգացվում
Ֆրանսիայի բոլոր ութ նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ) մայիսի 24-ին միացել են աշխատանքային օրենսդրության բարեփոխման հակառակորդների գործադուլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիության առաջնորդներից մեկը՝ Էմանուել Լեպինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2016 13:15 Asia/Tehran
  • Ֆրանսիայում գործադուլներն ընդգրկել են նավթագործարանները, երկրում վառելիքի պակաս է զգացվում

Ֆրանսիայի բոլոր ութ նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ) մայիսի 24-ին միացել են աշխատանքային օրենսդրության բարեփոխման հակառակորդների գործադուլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիության առաջնորդներից մեկը՝ Էմանուել Լեպինը:

Ֆրանսիայի հարավի երեք ՆՎԳ-ները կրճատել են արտադրությունը, հյուսիսի երեք ՆՎԳ-ները արգելափակված են գործադուլավորներով, եւս երկուսն ամբողջովին դադարեցրել են աշխատանքը: Իշխանությունների տվյալներով՝ երկրի այն ավտոլցակայանները, որտեղ վառելիքի խիստ անբավարարություն Է զգացվում, կազմում են 20 տոկոս:

«Մենք մտադիր ենք մինչեւ վերջ գնալ հանուն աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրենքի չեղարկման»,-BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել Է CGT-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեզը:

Նրա խոսքով՝ արհմիությունները պատրաստ են երկխոսություն սկսել իշխանությունների հետ, սակայն գլխավոր պայմանը փորձաքար դարձած օրինագծի հետկանչումն Է եւ աշխատանքային նոր օրենսգրքի քննարկումը՝ աշխատավորների առաջարկությունների հաշվառմամբ:

«Մենք կոչ ենք անում գործադուլ հայտարարել տնտեսության բոլոր հատվածներում»,-ասել Է նա:

Մինչդեռ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը նույնպես հայտարարել Է, որ կառավարությունն ամուր կանգնած Է իր դիրքերում եւ զիջելու մտադրություն չունի: Մասնավորապես, իշխանությունները կշարունակեն ՆՎԳ-ների ապաշրջափակման գործողությունները ոստիկանության օգնությամբ:

«Մենք թույլ չենք տա, որ քաղաքացիները, մեր արդյունաբերությունը, մեր տնտեսությունը հայտնվեն պատանդի վիճակում»,-ասել Է վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: