Եվս 50 տարի աշխարհը կախված է լինելու նավթից ու գազից
https://parstoday.ir/hy/news/world-i184468-Եվս_50_տարի_աշխարհը_կախված_է_լինելու_նավթից_ու_գազից
Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է հանածո վառելիքի շարունակական դերը էներգիայի ապահովման գործում և հայտարարել, աշխարհն առնվազն 50 տարի կախված կլինի նավթից, գազից և քարածխից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2022 14:18 Asia/Tehran
  • Եվս  50 տարի աշխարհը  կախված է լինելու  նավթից ու գազից

Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է հանածո վառելիքի շարունակական դերը էներգիայի ապահովման գործում և հայտարարել, աշխարհն առնվազն 50 տարի կախված կլինի նավթից, գազից և քարածխից։

Ալեքսանդր Նովակն ուրբաթ օրը կայացած միջոցառման ժամանակ ասել է.«Նավթային ընկերությունները, հավանաբար, կհաստատեն, որ աշխարհն առնվազն 50 տարի կախված կլինի նավթից, գազից և քարածխից»:

ՌԴ Էներգետիկայի նախկին նախարարը (2012-2020 թթ.) հայտարարել է, որ չնայած էներգիայի նոր աղբյուրների ի հայտ գալուն, քարածուխը դարձյալ զգալի մասնաբաժին ունի աշխարհի էներգետիկ հաշվեկշռում։

Նշելով, որ աշխարհի էներգակիրների ապահովման հարցում քարածխի ներկայիս մասնաբաժինը կազմում է 25 տոկոս, Նովակը հավելել է, որ ներկայումս նավթին բաժին է ընկնում աշխարհի էներգակիրների մոտ 26, իսկ գազին՝ 28 տոկոս: 

Ռուսաստանի այս բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ոչ Միջազգային էներգետիկ գործակալությունը, ոչ էլ առաջատար գիտնականները կանխատեսումներ չեն արել, որ ապագայում համաշխարհային էներգետիկ հաշվեկշիռը ներառելու է միայն մաքուր (ոչ հանածո) էներգիայի աղբյուրներ։