Անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն Ռուսաստանում
Հոկտեմբեր 15, 2022 14:31 Asia/Tehran
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով մոտ ապագայում այդ երկրում անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրության մեկնարկին, հայտարարեց, որ այդ անօդաչու թռչող սարքերը արդյունավետ կլինեն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններում։
Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքերը կարտադրվեն Սանկտ Պետերբուրգի հատուկ տեխնոլոգիական կենտրոնում։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը տեղեկացրել է նաեւ երկրի բանակը վերազինելու համար անօդաչու թռչող սարքերի ներմուծման վերջնական քննարկման մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2022 թվականի օգոստոսին բանակին նվիրված ցուցահանդեսի շրջանակու անօդաչու թռչող սարքեր գնելու պայմանագիր է կնքել։
Պիտակ