Եթե այսպես շարունակվի, պատժամիջոցները կցնցեն Եվրոպան. Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ երկրին անհրաժեշտ է ունակ բանակ՝ երկարատև պատերազմին պատրաստվելու համար՝ պատժամիջոցների ֆոնին, որոնք ցնցում են Եվրոպայի տնտեսությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:
«Մենք չենք կարող ջայլամի նման գլուխներս թաքցնել ավազի մեջ: Մենք պետք է առերեսվենք իրականության հետ: Եթե այսպես շարունակվի, պատժամիջոցները կցնցեն Եվրոպան, մայրցամաքի տնտեսությունը ծնկի կիջնի, մարդիկ կարող են վտանգված լինել, և թվում է, թե մեզ պետք է պատրաստվել երկարատև պատերազմի: Մեզ՝ հունգարացիներիս, պետք է զսպող ուժի բանակ՝ պատրաստ հարվածելու, խաղաղություն երաշխավորելու ունակ, քանի որ ով պատրաստ չէ գործելու և կարգապահ չէ, չի կարող հաջողակ դառնալ, ով ուժ չունի, նա չի ունենա ճշմարտությունը, և ով հավատ չունի, նա ոչինչ չունի պայքարելու»,- ասել է Օրբանը կամավորների երդման արարողության ժամանակ։
armenpress.am