Աֆղանստանն ամենաքաղցած երկրներից է համարվում
(last modified Sun, 16 Oct 2022 15:09:00 GMT )
Հոկտեմբեր 16, 2022 18:39 Asia/Tehran
  • Աֆղանստանն ամենաքաղցած երկրներից է համարվում

Քաղցած երկրների ցանկում, Աֆղանստանն ամենաաղքատներից է համարվում:

Աֆղանստանը 109-րդ տեղում է աշխարհի ամենաքաղցած երկրների շարքում, մինչդեռ այդ երկրի տնտեսությունը անկում է ապրում, իսկ ԱՄՆ-ն արգելափակել և բռնագրավել է երկրի ակտիվները։

Աֆղանստանում ԱՄՆ բանակի և նրա դաշնակիցների 20-ամյա ռազմական ներկայությունը և դրա հետևանքով պատերազմը ոչնչացրել են երկրի տնտեսական և առողջապահական ենթակառուցվածքները։

Այս իրավիճակում 2021 թվականի օգոստոսի վերջին Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց և այդ երկրում թալիբների իշխանության հասնելուց հետո, անհիմն պատրվակներով  ԱՄՆ-ն արգելափակեց և յուրացրեց այդ երկրի մոտ 10 միլիարդ դոլարի ակտիվները, և պատժամիջոցներ կիրառեց այդ երկրի դեմ և այդպիսով ծանրացավ աֆղան ժողովրդի վիճակը: