Հոկտեմբեր 17, 2022 07:34 Asia/Tehran
  • Ցույց Շվեդիայում՝ հաջակցություն պաղեստինցի բանտարկյալներին

Պաղեստինցի ներգաղթյալների ասոցիացիան Շվեդիայում ցույց է անցկացրել՝ համերաշխություն հայտնելու Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալներին:

Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում կայացած ցույցի ժամանակ շվեդական կուսակցությունների և պաղեստինյան կառույցների ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալներին և ընդգծել նրանց ազատ արձակման ուղղությամբ ջանքերի անհրաժեշտությունը:

Շվեդիայում Պաղեստինի ներգաղթյալների ասոցիացիայի ղեկավար Նաել Ալթունսին ընդգծել է, որ հավաքները շարունակական բնույթ են կրելու:

Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում կա մոտ 4500 պաղեստինցի բանտարկյալ, որոնց թվում՝ 131 կին  և 175 երեխա։

Պիտակ