Ռուսաստանը կտրուկ նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմին Ուկրաինա զենք ուղարկելու վարաբերյալ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին Ուկրաինա զենք ուղարկելու վարաբերյալ ։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը զգուշացրել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Ուկրաինային սպառազինության համակարգերի մատակարարումը նշանակում է Մոսկվայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների խզում։
Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրել է, որ թվում է թե Սիոնիստական ռեժիմը ձգտում է զենք ուղարկել Ուկրաինայի ռեժիմին։
Չնայած Ռուսաստանի և Սիոնիստական ռեժիմի միջև աճող լարվածությանը՝ կապված ուկրաինական պատերազմի վերաբերյալ օկուպացիոն ռեժիմի դիրքորոշմանը, կիրակի օրը Իսրայելցի մի պաշտոնյա պահանջել է զենք ուղարկել Ուկրաինա։
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և Սիոնիստական ռեժիմի հակառուսական մոտեցումից ի վեր Ռուսաստանի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները սրվել են։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինա արեւմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի այս հակամարտությունը և կունենա անկանխատեսելի հետևանքներ։