Հոկտեմբեր 21, 2022 16:30 Asia/Tehran
  • Լևանդովսկու շնորհիվ «Բարսելոնան» հաղթել է  «Վիլյառեալին»

Իսպանական Լա լիգայի տասներորդ շաբաթվա խաղում, Ռոբերտ Լևանդովսկու փայլուն հարվաի շոնրհիվ, «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսպանիայի Լա Լիգայի տասներորդ շաբաթվա «Բարսելոնա»-«Վիլյառեալ» հանդիպումը կայացել է հինգշաբթի օրը, ժամը 22:30-ին, մրցավար Կառլոս դել Սերո Գրանդեի գլխավորությամբ «Կամպ Նոու» մարզադաշտում: Խաղն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով` 3- 0 հաշվով։

Այս արդյունքով «Բարսելոնան» 25 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ «Վիլյառեալը»  15 միավորով  հայտնվել է 9-րդ տեղում:

Մյուս հանդիպումներում «Ալմերիան» 3։2 հաշվով հաղթել է «Ժիրոնային», իսկ «Օսասունան» մեկ գոլով հաղթել է «Էսպանյոլին»։

Պիտակ