Նախիջևանում համաժողովրդական շարժման մասնակիցները պահանջում են միանալ Իրանին
https://parstoday.ir/hy/news/world-i184978-Նախիջևանում_համաժողովրդական_շարժման_մասնակիցները_պահանջում_են_միանալ_Իրանին
Նախիջևանի ակտիվիստները ժողովրդական շարժում են սկսել՝ Իրանին միանալու պահանջով:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 05:18 Asia/Tehran
  •  Նախիջևանում համաժողովրդական շարժման մասնակիցները պահանջում են միանալ Իրանին

Նախիջևանի ակտիվիստները ժողովրդական շարժում են սկսել՝ Իրանին միանալու պահանջով:

Ադրբեջանի Channel 13 յութուբյան ալիքը հաղորդել է «Իրանի Նախջավանի ժողովրդական շարժում» խմբի ստեղծման և Telegram-ում  մեդիա գործունեություն սկսելու մասին։

Լրագրող Հայդեր Օղուզը  հաղորդման ընթացքում ասել է. «Մարդիկ հոգնել են Նախիջևանի Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալեբովի ճնշումներից և պահանջում են Նախիջևանի միացումն Իրանին»։

«Իրանի Նախիջեւանի ժողովրդական շարժում» խմբավորումը գործում է կամավոր հիմունքներով։