ՌԴ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ուկրաինայի սադրիչ գործողությունների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i185112-ՌԴ_պաշտպանության_նախարարը_նախազգուշացրել_է_Ուկրաինայի_սադրիչ_գործողությունների_մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում ՌԴ պաշտպանության նախարարը զգուշացրել է Ուկրաինայի սադրիչ գործողությունների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 14:17 Asia/Tehran
  • ՌԴ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ուկրաինայի սադրիչ գործողությունների մասին

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում ՌԴ պաշտպանության նախարարը զգուշացրել է Ուկրաինայի սադրիչ գործողությունների մասին։

Կիրակի օրը, IRNA-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնել, որ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է ռադիոակտիվ նյութեր պարունակող ռումբերով Ուկրաինայի սադրիչ գործողությունների հնարավորության մասին։

Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը կենտրոնացած է եղել Ուկրաինայի ճգնաժամի վրա, որտեղ իրավիճակը գնալով ավելի է սրվում և դառնում անվերահսկելի, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ուկրաինայի պատերազմն իր բոլոր լայնածավալ քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային հետևանքներով ութերորդ ամիսն է անցկացնում, և արևմտյան երկրները դեռ զենք են ուղարկում Ուկրաինա:

Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ նաև թեժացրին հակամարտությունների բոցն այդ երկրում:

Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունն այս երկրում և կունենա անկանխատեսելի հետևանքներ։