Կոնգրեսականները կարևորել են ուկրաինական պատերազմի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը
Հոկտեմբեր 25, 2022 08:52 Asia/Tehran
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պահանջել են փոխել Ջո Բայդենի մոտեցումը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության 30 ներկայացուցիչներ Ջո Բայդենից պահանջել են փոխել իր ռազմավարությունը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում՝ Կիևին ռազմական և ֆինանսական աջակցություն տրամադրելունզ ուգահեռ որդեգրել քաղաքական ուղեգիծ և բանակցություններ վարել:
Նամակի տեքստում, որը հրապարակել է խմբի ղեկավար Պրամիլա Ջայապալին, ասվում է.«Հաշվի առնելով այս պատերազմի պատճառած վնասը թե՛ Ուկրաինային, թե՛ աշխարհին, և այս աղետի սրման վտանգը, մենք կարծում ենք, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և աշխարհի շահերից է բխում խուսափել այս հակամարտության երկարձգվելուց»:
Պիտակ