Ճապոնիան կթողարկի մարդկանց համար «լվացքի մեքենաներ»
(last modified Wed, 26 Oct 2022 08:41:55 GMT )
Հոկտեմբեր 26, 2022 12:11 Asia/Tehran
  • Ճապոնիան կթողարկի մարդկանց համար «լվացքի մեքենաներ»

Ճապոնական տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է թողարկել մարդկանց համար առաջին «լվացքի մեքենաները»։

Science ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ սարքը վաճառքի կհանվի 2025 թվականին։ Ըստ մշակողների՝ «լվացքի մեքենան» ուլտրաձայնի օգնությամբ կմաքրի, կմերսի եւ կչորացնի մարդուն։ Այդ ամենը կտեւի 15 րոպեից ոչ ավելի։ Բացի այդ, արհեստական ​​ինտելեկտը եւ տարբեր սենսորները կօգնեն սպառողին պարզել ամբողջական տեղեկատվություն իր մարմնի մասին եւ ստեղծել հարմարավետ մթնոլորտ։

Նախագծի նպատակը ոչ միայն մարմինը մանրակրկիտ մաքրելն է, այլ նաեւ բուժելը՝ մեքենայի ներսում երաժշտության միջոցով։

news.am