ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևին
https://parstoday.ir/hy/news/world-i185442-ՌԴ_փոխվարչապետ_Ալեքսեյ_Օվերչուկն_Ադրբեջանում_հանդիպել_է_Իլհամ_Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 27-ին Ադրբեջանում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 27, 2022 16:08 Asia/Tehran
  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 27-ին Ադրբեջանում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերություններին և համագործակցության տարբեր ոլորտներին:

Կողմերը քննարկում են ունեցել նաև  Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շուրջ։

Քննարկել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար՝ կապված նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ։

armenpress.am