ԱՄՆ-ն 275 միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային
ԱՄՆ կառավարությունը հաստատել է 275 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ 275 մլն դոլար արժողությամբ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է Hymars հրթիռային համակարգը։
Ըստ այս հաղորդման՝ ամերիկյան իրազեկ աղբյուրը նաև հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը կամրապնդի Ուկրաինայի՝ Ռուսաստանի դեմ հակահարձակումներ իրականացնելու կարողությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծրագրում է առաջիկա շաբաթներին Ուկրաինային մատակարարել NASAMS հզոր «երկիր-օդ» համակարգը։ Լոյդ Ասթինը, հինգշաբթի օրվա հայտարարության մեջ առաջին անգամ նշել է այս համակարգերի առաքման ժամկետը։
Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի երկարացման պատճառներից մեկն է համարել Արևմուտքի կողմից Կիևին զենքի տրամադրումը: