Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» հարթակի շրջանակում հանդիպման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i185796-Լավրովն_ու_Չավուշօղլուն_քննարկել_են_3_3_հարթակի_շրջանակում_հանդիպման_հարցը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2022 14:26 Asia/Tehran
  • Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» հարթակի շրջանակում հանդիպման հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը։

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակում նիստի նախապատրաստմանը։

Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձությունների վերաբերյալ։

Կողմերը քննարկել են «հացահատիկի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ հարթակը նախատեսում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությունը: Սակայն Թբիլիսին առայժմ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը։ «3+2» ձևաչափով առաջին նիստը կայացել է Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին:

armeniasputnik.am