ՌԴ պաշտպանության նախարարության առաջնահերթությունն է Միութենական պետության անվտանգության ապահովումը․ Շոյգու
https://parstoday.ir/hy/news/world-i185912-ՌԴ_պաշտպանության_նախարարության_առաջնահերթությունն_է_Միութենական_պետության_անվտանգության_ապահովումը_Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի խմբավորումների թվի ավելացման պայմաններում իր առաջնահերթությունն է համարում Միութենական պետության անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2022 15:34 Asia/Tehran
  • ՌԴ պաշտպանության նախարարության առաջնահերթությունն է Միութենական պետության անվտանգության ապահովումը․ Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի խմբավորումների թվի ավելացման պայմաններում իր առաջնահերթությունն է համարում Միութենական պետության անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Այս պայմաններում ՌԴ պաշտպանության նախարարությունը իր առաջնահերթ խնդիրն է համարում Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը»,- ասել է Շոյգուն՝ Բելառուսի պաշտպանության նախարարության հետ կոլեգիայի նիստում։

«Հատուկ ուշադրություն ենք դարձնում զորքերի պատրաստմանն ու նրանց մարտունակության բարձրացմանը։ Պարբերաբար անցկացնում ենք օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի շրջանակներում»,- ասել է Շոյգուն։

aysor.am