Մոսկվա. Արևմուտքը ահաբեկիչներ է ներգրավում Կիևի ռեժիմի համար
https://parstoday.ir/hy/news/world-i185958-Մոսկվա._Արևմուտքը_ահաբեկիչներ_է_ներգրավում_Կիևի_ռեժիմի_համար
Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Արևմուտքը, ուկրաինական պատերազմում շարունակելով իր միջամտողական մոտեցումը, ահաբեկիչներ է ներգրավում Կիևի ռեժիմի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 12:08 Asia/Tehran
  • Մոսկվա. Արևմուտքը ահաբեկիչներ է  ներգրավում Կիևի ռեժիմի համար

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Արևմուտքը, ուկրաինական պատերազմում շարունակելով իր միջամտողական մոտեցումը, ահաբեկիչներ է ներգրավում Կիևի ռեժիմի համար։

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հինգշաբթի օրը Անկախ Պետությունների Համագործակցության անվտանգության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետախուզական ծառայությունները ահաբեկիչներ են հավաքագրում Կիևի ռեժիմի համար։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով ուկրաինական պատերազմին օտարերկրյա վարձկանների միջամտությանը, ասել էր, որ այս պատերազմում սպանվել է գրեթե 200 օտարերկրացի վարձկան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ արեւմտյան երկրները համակողմանի պատերազմ են սկսել Ռուսաստանի դեմ։

Ռուսաստանը բազմիցս ասել է, որ Ուկրաինա արևմտյան զենք մատակարարելը միայն երկարաձգելու է հակամարտությունն այս երկրում և ունենալու է անկանխատեսելի հետևանքներ։