Ռուսաստան-Իրան դաշինքի վերաբերյալ Զելենսկու պնդումը հերքվել է
Ֆրանսիացի քաղաքական գործիչը հերքել է Ռուսաստան-Իրան մեծ դաշինքի դեմ պատերազմելու մասին Զելենսկու պնդումը։
Եվրոպական միության խորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆլորին Ֆիլիպոն դատապարտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն պնդումը, թե Կիևն այժմ պատերազմում է Ռուսաստան-Իրան մեծ դաշինքի դեմ։
Ֆլորին Ֆիլիպոն ընդգծել է.-« Զելենսկին միամտորեն կրկնում է Արևմուտքի դիրքորոշումները,որովհետև այս երկրի արտաքին քաղաքականությունը կրկնօրինակվել է ամերիկյան արտաքին քաղաքականությունից»։
Այս պաշտոնյան հավելել է,-«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները համաշխարհային պատերազմ են փնտրում: Զելենսկին իրականում դարձել է արևմտյան տերությունների խամաճիկը»:
Ուկրաինան Իրանին մեղադրել է Ռուսաստանին ռազմական անօդաչու սարքեր մատակարարելու մեջ։ Մոսկվան և Թեհրանը մերժել են այս պնդումը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ անհնար է բանակցել, քանի որ այս երկիրը կատարում է ԱՄՆ-ի թելադրած հրահանգները։