Կանադայում կրթության ոլորտի ավելի քան 55000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել
(last modified Sun, 06 Nov 2022 08:39:00 GMT )
Նոյեմբեր 06, 2022 12:09 Asia/Tehran
  • Կանադայում կրթության ոլորտի ավելի քան 55000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել

Կանադայի Օնտարիո նահանգի կրթության ոլորտի ավելի քան 55 հազար աշխատակիցներ, ովքեր անցյալ շաբաթ ուրբաթ օրվանից գործադուլ են հայտարարել, պահանջել են բարձրացնել աշխատավարձերը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ գործադուլի պատճառով, Օնտարիո նահանգում փակվել է 583 դպրոց։

Կանադայի Օնտարիո նահանգի կրթության ոլորտի աշխատակիցները գործադուլ են սկսել այն բանից հետո, երբ չեն կարողացել համաձայնության գալ նահանգի իշխանությունների հետ։

Օնտարիոյի նահանգային պաշտոնյաները հայտարարել են, որ չեն բանակցելու այնքան ժամանակ, քանի դեռ կրթության ոլորտի աշխատակիցները չեն դադարեցնել գործադուլը: