Իրաքն ու Ռուսաստանը պատրաստվում են միջուկային համագործակցության հուշագիր
https://parstoday.ir/hy/news/world-i186234-Իրաքն_ու_Ռուսաստանը_պատրաստվում_են_միջուկային_համագործակցության_հուշագիր
Մոսկվան և Բաղդադը պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել խաղաղ կիրառման նպատակներով միջուկային տեխնոլոգիաների շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 06, 2022 18:36 Asia/Tehran
  • Իրաքն ու Ռուսաստանը պատրաստվում են միջուկային համագործակցության հուշագիր

Մոսկվան և Բաղդադը պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել խաղաղ կիրառման նպատակներով միջուկային տեխնոլոգիաների շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ՌԻԱ Նովոստիի թղթակցին տված հարցազրույցում ասել է Իրաքում ՌԴ դեսպանատան տնտեսական խորհրդական Իլյա Լոբովը։

«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների  ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ կողմերը քննարկում են նաև կրթության ոլորտում համագործակցությունը:

Նրա խոսքով, Իրաքը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական միջուկային էներգիայի նկատմամբ: Կողմերը 1975 թվականին ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում վերսկսել են բանակցային գործընթացը՝ այս ոլորտում գործընկերություն հաստատելու համար։

armenpress.am