G7-ի երկրների ղեկավարները ժամանում են Ճապոնիա՝ մասնակցելու Իսե-Սիմայի գագաթնաժողովին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մայիսի 25-ին ժամանել Է Ճապոնիա՝ մասնակցելու «մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին, որը պլանավորվում Է մայիսի 26-27-ին անցկացնել Իսե-Սիմա վայրում. այն գտնվում Է Տոկիոյից մոտավորապես 300 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես սպասվում Է, այս այցի ընթացքում Օբաման կայցելի Հիրոսիմա եւ ամերիկացի առաջին նախագահը կդառնա, որն այնտեղ Է ժամանում 1945 թվականին ամերիկյան ատոմային ռմբակոծությունից հետո:
Ըստ «Կիոդո» գործակալության հաղորդագրությունների, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն գագաթնաժողովի բացումից առաջ մայիսի 25-ին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Օբամայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ:
Գագաթնաժողովին կժամանեն նաեւ Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի եւ Ֆրանսիայի ղեկավարները: Նրանք փակ ձեւաչափով պետք Է քննարկեն ահաբեկչության եւ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը, գլոբալ տնտեսության խնդիրները, Չինաստանի ազդեցության աճը, Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի շուրջ ստեղծված վիճակը, ինչպես նաեւ ՈՒկրաինայի իրադարձությունները:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ճապոնիայում շուրջ 100 հազար ոստիկաններ են մասնակցում G7-ի երկրների գագաթնաժողովի անցկացման ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումներին: Հիմնական ուժերն ուղղված են Սիմա քաղաքում օբյեկտների պահպանությանը, որտեղ մայիսի 26-ին կսկսվի «յոթնյակի» ղեկավարների հանդիպումը: Բացի դրանից, մեծ ուշադրություն Է դարձվում հարեւան Աիտիի պրեֆեկտուրայում Տյուբու օդանավակայանի պաշտպանությանը, ուր արդեն սկսել են ժամանել համաժողովի մասնակիցները: Գագաթնաժողովի գլխավոր օբյեկտների պաշտպանության գործում ներգրավվել են ամբողջ երկրից ընտրված 23 հազար ոստիկաններ:
Եվս 70 հազար՝ կարգի ծառայողներ կպահպանեն կայարանները, խանութները, տուրիստական տեսարժան վայրերը եւ մարդկանց մեծ կուտակումների այլ վայրեր՝ ընդամենը 3,5 հազար օբյեկտ: Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Հիրոսիմա կատարելիք այցի ընթացքում քաղաքի ոստիկանությունը կուժեղացվի եւս 4,5 հազար մարդով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: