Շպիգել. Ռոհանուն հրավեր ուղղելու հարցով տարաձայնություն է ծագել Գերմանիայի պաշտոնատարների միջև
https://parstoday.ir/hy/news/world-i1867-Շպիգել._Ռոհանուն_հրավեր_ուղղելու_հարցով_տարաձայնություն_է_ծագել_Գերմանիայի_պաշտոնատարների_միջև
Համաձայն մի հաղորդման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նրա տեղակալը տարաձայնություն ունեն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանուն հրավեր ուղղելու հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 04:40 Asia/Tehran
  • Շպիգել. Ռոհանուն հրավեր ուղղելու հարցով տարաձայնություն է ծագել Գերմանիայի պաշտոնատարների միջև

Համաձայն մի հաղորդման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նրա տեղակալը տարաձայնություն ունեն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանուն հրավեր ուղղելու հարցով:

Գերմանական «Շպիգել» պարբերաթերթը մի հաղորդման մեջ գրեց. «Անգելա Մերկելն ասում է, որ Իրանը շարունակում է պաշտպանել Լիբանանի Հեզբոլլահին և սպառնալիք է համարվում Իսրայելի համար, իսկ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի համոզմամբ Իրանի հետ առևտրական հարաբերություններն այդ երկրի շահին են լինելու»:

Այս տարաձայնությունը պատճառ է դարձել, որ Գերմանիայի կանցլերը և այդ երկրի էկոնոմիկայի նախարարը, որ միաժամանակ համարվում է նրա տեղակալը, տարաձայնություն ունենան ԻԻՀ-ի նախագահին Բեռլին հրավիրելու հարցում:

«Շպիգել»-ը հիմք ընդունելով իր ձեռքն անցած տեղեկությունները գրում է. «Նրանից հետո երբ «Զիմենս» ընկերության տնօրեն Ջո Քեյսըրը Շվեյցարիայի Դավուս քաղաքում ունեցած հանդիպման ժամանակ ընդգծեց ԻԻՀ նախագահին Բեռլին հրավիրելու անհրաժեշտությունը, Հասան Ռոհանուն հրավեր ուղղելու համար Գաբրիելի ցանկությունը մեծացել է»:

«Գաբրիելի համոզմամբ եթե այս այցը տեղի չունենա Գերմանիայի տնտեսությունն Իրանի շուկայում մրցակցության հարցում տանուլ է տալու այլ երկրների դիմաց, սակայն Մերկելը հակառակ իր տեղակալին համոզված է, որ Հասան Ռոհանուն շտապ Բեռլին հրավիրելու որևէ անհրաժեշտություն չկա»: