Գերմանիայում համատարած բողոքի ցույցեր են՝ թանկացումների դեմ
Շաբաթ օրը Բեռլինում կայացած ցույցի մասնակիցները բողոքել են բարձր գների դեմ։
Ցուցարարները բողոքել են վառելիքի գների բարձրացման և կենսապայմանների վատթարացման դեմ և պահանջել բարձրացնել խոշոր ընկերությունների հարկերը, որոնք շահում են էներգետիկ ճգնաժամից։
Օրեր առաջ Գերմանիայի դաշնային վիճակագրական վարչությունը հայտարարեց, որ հոկտեմբերին այս երկրում գնաճի մակարդակը գերազանցել է կանխատեսումների մակարդակը և հասել աննախադեպ ցուցանիշի՝ 10,4 տոկոսի։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Գերմանիայում պարենային ապրանքների գներն աճել են 20.3 տոկոսով:
Ըստ Եվրոստատի վիճակագրության՝ այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճի մակարդակը Եվրամիության անդամ բոլոր 27 երկրներում հասել է 10,9 տոկոսի։
Եվրոպայում և ԱՄՆ-ում էներգետիկ ճգնաժամը և նավթի ու գազի գնի բարձրացումը տեղի է ունեցել Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների սահմանումից հետո՝ Դոնբասի տարածաշրջանում հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու և Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու պատրվակով։