Գերմանիայում համատարած բողոքի ցույցեր են՝ թանկացումների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i186702-Գերմանիայում_համատարած_բողոքի_ցույցեր_են_թանկացումների_դեմ
Շաբաթ օրը Բեռլինում կայացած ցույցի մասնակիցները բողոքել են բարձր գների դեմ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 13, 2022 08:21 Asia/Tehran
  • Գերմանիայում համատարած բողոքի ցույցեր են՝ թանկացումների դեմ

Շաբաթ օրը Բեռլինում կայացած ցույցի մասնակիցները բողոքել են բարձր գների դեմ։

Ցուցարարները բողոքել են վառելիքի գների բարձրացման և կենսապայմանների վատթարացման դեմ և պահանջել բարձրացնել խոշոր ընկերությունների հարկերը, որոնք շահում են էներգետիկ ճգնաժամից։

Օրեր առաջ Գերմանիայի դաշնային վիճակագրական վարչությունը հայտարարեց, որ հոկտեմբերին այս երկրում գնաճի մակարդակը գերազանցել է կանխատեսումների մակարդակը և հասել աննախադեպ ցուցանիշի՝ 10,4 տոկոսի։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Գերմանիայում պարենային ապրանքների գներն աճել են 20.3 տոկոսով:

Ըստ Եվրոստատի  վիճակագրության՝  այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճի մակարդակը Եվրամիության անդամ բոլոր 27 երկրներում հասել է 10,9 տոկոսի։

Եվրոպայում և ԱՄՆ-ում էներգետիկ ճգնաժամը և  նավթի ու գազի գնի բարձրացումը տեղի է ունեցել Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների սահմանումից հետո՝ Դոնբասի տարածաշրջանում հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու և Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու պատրվակով։