Գերմանիայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
(last modified Sun, 13 Nov 2022 13:42:04 GMT )
Նոյեմբեր 13, 2022 17:12 Asia/Tehran

Հազարավոր գերմանացիներ մայրաքաղաք Բեռլինում ընդդեմ էներգակիրների գների բարձրացման և կյանքի թանկացման բողոքի ցույց են անցկացրել։

Հազարավոր գերմանացի ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել Բեռլինի քաղաքապետարանի դիմաց և Գերմանիայի մայրաքաղաքի փողոցներում՝ պահանջել են բարձրացնել աշխատավարձերը և սահմանափակել էլեկտրաէներգիայի, ջեռուցման և վարձակալության գները, ինչպես նաև ավելի արագ վերջ դնել բրածո վառելիքին:

Բեռլինում ցուցարարները, ցուցապաստառներ պահելով իրենց ձեռքին, նաև Գերմանիայի կառավարությանը կոչ են արել լրացուցիչ հարկեր սահմանել բարձր եկամուտ ունեցողների և էներգետիկ ճգնաժամից շահող խոշոր ընկերությունների նկատմամբ: 

Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը և եվրոպական երկրների մեծ մասում վառելիքի պակասը պատճառ են դարձել, որ այս երկրներում, հատկապես Գերմանիայում, փակվեն բազմաթիվ արդյունաբերական բաժիններ։