Գերմանիայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
Հազարավոր գերմանացիներ մայրաքաղաք Բեռլինում ընդդեմ էներգակիրների գների բարձրացման և կյանքի թանկացման բողոքի ցույց են անցկացրել։
Հազարավոր գերմանացի ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել Բեռլինի քաղաքապետարանի դիմաց և Գերմանիայի մայրաքաղաքի փողոցներում՝ պահանջել են բարձրացնել աշխատավարձերը և սահմանափակել էլեկտրաէներգիայի, ջեռուցման և վարձակալության գները, ինչպես նաև ավելի արագ վերջ դնել բրածո վառելիքին:
Բեռլինում ցուցարարները, ցուցապաստառներ պահելով իրենց ձեռքին, նաև Գերմանիայի կառավարությանը կոչ են արել լրացուցիչ հարկեր սահմանել բարձր եկամուտ ունեցողների և էներգետիկ ճգնաժամից շահող խոշոր ընկերությունների նկատմամբ:
Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը և եվրոպական երկրների մեծ մասում վառելիքի պակասը պատճառ են դարձել, որ այս երկրներում, հատկապես Գերմանիայում, փակվեն բազմաթիվ արդյունաբերական բաժիններ։