Գերմանիայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i186748-Գերմանիայի_մայրաքաղաքում_էլեկտրաէներգիայի_թանկացման_դեմ_բողոքի_ցույցեր_են_անցկացվել
Հազարավոր գերմանացիներ մայրաքաղաք Բեռլինում ընդդեմ էներգակիրների գների բարձրացման և կյանքի թանկացման բողոքի ցույց են անցկացրել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 13, 2022 17:12 Asia/Tehran

Հազարավոր գերմանացիներ մայրաքաղաք Բեռլինում ընդդեմ էներգակիրների գների բարձրացման և կյանքի թանկացման բողոքի ցույց են անցկացրել։

Հազարավոր գերմանացի ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել Բեռլինի քաղաքապետարանի դիմաց և Գերմանիայի մայրաքաղաքի փողոցներում՝ պահանջել են բարձրացնել աշխատավարձերը և սահմանափակել էլեկտրաէներգիայի, ջեռուցման և վարձակալության գները, ինչպես նաև ավելի արագ վերջ դնել բրածո վառելիքին:

Բեռլինում ցուցարարները, ցուցապաստառներ պահելով իրենց ձեռքին, նաև Գերմանիայի կառավարությանը կոչ են արել լրացուցիչ հարկեր սահմանել բարձր եկամուտ ունեցողների և էներգետիկ ճգնաժամից շահող խոշոր ընկերությունների նկատմամբ: 

Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը և եվրոպական երկրների մեծ մասում վառելիքի պակասը պատճառ են դարձել, որ այս երկրներում, հատկապես Գերմանիայում, փակվեն բազմաթիվ արդյունաբերական բաժիններ։